19/05/2026

EU – Armenia

Մխիթար Հայրապետյանն այնտեղյա՞կ է․ Ավետիք Քերոբյանը հիշեցնում է

Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը գրում է.

«Շատ ուրախացա Հայաստանից զենքի արտահանման լուրից։ Բայց լուրը հայտնողները ստում են այն բանում, որ սա առաջին անգամն է։ Առաջին անգամ 10 տարի առաջ էր, մի կտոր տեխնիկան էր մի քանի միլիոն դոլար, գնորդ երկիրն էլ ՆԱՏՕ անդամ։

«Լավին լավ ասողներին» հիշեցնեմ, որ այդ ընթացքում էս վարչախումբը լուծարել է հայ-լեհական «Լյուբավա Արմենիա» համատեղ ձեռնարկությունը և հայ֊հունական «ԼՏ-Պիրկալ» համատեղ ձեռնարկության հայկական բաժնետեր «Լազերային տեխնիկա» ՓԲԸ-ն։

Լեհաստանն ու Հունաստանը ՆԱՏՕ անդամ երկրներ են, երկու ձեռնարկությունն էլ ռազմարդյունաբերության ոլորտում էին աշխատում։

Ձեռի հետ էլ այդ նույն լուրը հնչեցնող ԲՏ նախարարի ենթակայության տակ գտնվող ռազմարդյունաբերության կոմիտեն առաջին 4 ամսում ծախսել է 0 դրամ, այն դեպքում, որ միայն առաջին եռամսյակի համար նախատեսված էր 850 միլիոն»։

Հիշեցնենք, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարար Մխիթար Հայրապետյանը սոցիալական ցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով հայկական ռազմարդյունաբերության ոլորտի համար շրջադարձային ձեռքբերման մասին։