«ՀՀ առողջապահության նախարարության օրենսդրական փոփոխություններից հետո, երբ հիվանդանոցների տնօրենների համար բժշկական կրթությունն այլևս պարտադիր չէ, համակարգում ի հայտ է եկել ուշագրավ գործընթաց․ պետական ենթակայության մի շարք բժշկական կազմակերպությունների տնօրեններ ընդունվել են Ալեքսանդր Բազարչյանի կողմից ղեկավարվող ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի» կլինիկական օրդինատուրա՝ «Հանրային առողջապահություն» մասնագիտությամբ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Խոսքը 1 տարի 2 ամիս տևողությամբ առկա ուսուցման մասին է, մինչդեռ այդ անձինք միաժամանակ ղեկավարում են բժշկական կենտրոններ, իսկ նրանցից մի մասը նաև զբաղվում է քաղաքական գործունեությամբ։
Ի պատասխան «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանի բարձրաձայնումների՝ Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից հնչել է պարզաբանում, թե «ուշ ժամերին» և հանգստյան օրերին են կազմակերպվում կրթական գործընթացները։ Եվ այս բացատրությունը ոչ թե փակում, այլ ավելի է խորացնում հարցերը։
Եթե Ալեքսանդր Բազարչյանի կողմից կազմակերպվող ուսուցումն իսկապես առկա է, ապա ե՞րբ և ինչպե՞ս են տնօրենները հաճախում դասերին՝ հիվանդանոցները կառավարելուն զուգահեռ։ Եթե դասերն անցկացվում են աշխատանքային ժամերից դուրս, արդյո՞ք դասախոսները ստանում են արտաժամյա վարձատրություն, ո՞ր բյուջեից և ինչպե՞ս է դա ձևակերպվում։ Իսկ եթե չեն հաճախում կրթական հաստատություն, ապա ինչպե՞ս են ձևավորվում մասնագիտական որակավորումները։ Ալեքսանդր Բազարչյանը պետք է մանրամասն պատասխանի հարցերին, թե քանի դիպլոմ է մինչ օրս բաժանվել, և ինչ իրական որակավորում են ստացել կրթություն ստացած անձինք։
ՀՀ առողջապահության նախարարությունը, Առողջապահության ազգային ինստիտուտը, Պետական վերահսկողական ծառայությունն ու տեսչական մարմինները պարտավոր են պարզաբանել՝ սա իրական առկա կրթությո՞ւն է, թե՞ համակարգի ներսում դիպլոմների ձևական տրամադրման մեխանիզմ, որպեսզի թղթի վրա ամեն ինչ կարգին լինի։

Բաց մի թողեք
Հազար սնարյադ է պայթել աչքիս առաջ, ի՞նչ անեմ, որ չեմ զոհվել․ Լուսանկար
Մեր ժամանակ էլ կային ընդդիմադիրներ, բայց դրա համար հո չէի՞նք ազատում մարդուն․ Լուսանկար
Հայաստանում դուրս չեն գալիս, որովհետեւ տուն ճանապարհելու օրը հունիսի 7-ն է