ՔՊ-ն հիմիկվանից պատրաստվում է նախընտրական ամփոփիչ հանրահավաքի։
«Հրապարակ» թերթը գրում է․ Իշխող թիմում «համար 1» դրություն է հայտարարվել` բոլոր մարզպետերը, համայնքապետերը զգուշացվել են, որ մարդ պետք է բերեն Երեւան, որպեսզի մարդաշատ հանրահավաք անցկացնեն, անգամ պետաշխատողներին չեն խնայելու, հրաժարվողներին սպառնում են ազատել աշխատանքից:
Հանրահավաքը նախատեսված է անցկացնել Հանրապետության հրապարակում։ Նախատեսում են փաշինյանական թեւի հոգեւորականների մեծ մասնակցություն եւ այդ պարտականությունը դրել են Արարատյան թեմի առաջնորդ՝ տիրադավ Նավասարդ Կճոյանի վրա, որը պետք է հնարավորինս շատ բացահայտ կամ ծպտյալ տիրադավներ բերի` ի աջակցություն իշխանությունների:
Սա, իրականում, ոչ այնքան հաղթանակի հանրահավաք է լինելու, որքան իշխանազավթման արարի եւ հաղթանակի ներշնչման արարողություն: Նշենք, որ հունիսի 3-ին ամփոփիչ հանրահավաք է պատրաստվում անել նաեւ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, կրկին՝ Հանրապետության հրապարակում։

Բաց մի թողեք
Դատախազը նորընտիր պատգամավորների հետևից ԱԺ կգնա
Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում
Ով կնշանակվի «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ