ՔՊ-ի՝ սահմանադրական մեծամասնություն չստանալու փաստն ուրախությամբ են ընդունել նաեւ ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները եւ գործարար խավը, քանի որ, նրանց կարծիքով` Նիկոլ Փաշինյանը դրանով հնարավորություն է ստանում իրեն Ռուսաստանի դեմ քայլերի մղող Արեւմուտքի առջեւ մանեւրելու, նրա պարտադրանքին չենթարկվելու եւ կարող է առաջիկայում էլ ժամանակ ձգել ու Ռուսաստանի դեմ ակտիվ գործողությունների չգնալ:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ասենք, ԵԱՏՄ-ից դուրս չգալ, 102-րդ ռազմաբազայից չհրաժարվել եւ այլն, ինչի մասին երեկ, ի դեպ, ակնարկներ կային եվրոպացիների շնորհավորական ուղերձներում, որոնք իրենց համարում են Փաշինյանի այս հաղթանակի լիիրավ փայատեր եւ փորձելու են ավելի կոշտ քայլերի դրդել նրան` Ռուսաստանի դեմ։
Չունենալով սահմանադրական մեծամասնություն եւ խորհրդարանում ունենալով ռուսամետ, գոնե` Ռուսաստանի հետ բնականոն հարաբերություններ կառուցելու կողմնակից ընդդիմություն, Փաշինյանը, ըստ մեր զրուցակցի, կարող է մանեւրել եւ չկատարել Եվրոպայից եկող վտանգավոր հրահանգները։

Բաց մի թողեք
Եթե մեզ տանեն կործանման, միաժամանակ ներողություն խնդրեն, դրանից ի՞նչ կփոխվի
Նրանց համար սրիկա լինելն ավելի հեշտ է, քան այդ սրիկայությունների մասին լսելը
Քանաքեռցի Տույի սպանության գործով 4 անձ մեղավոր ճանաչվեց, մեկն արդարացվեց