«Հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Ավանեսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը և այն ուղարկել դատարան։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հիշեցնենք, որ Արթուր Ավանեսյանը կալանավորվել է երկու ամսով։
Նրան մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու համար։ Ավանեսյանի փաստաբանները հայտարարել են, որ իրենց պաշտպանյալը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։
Իր հերթին Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից համատեղ իրականացված ապացուցողական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների խոստացել է աշխատանքի ընդունել կամ այլ եղանակով կաշառք տրամադրել, ինչն ընդունվել է վերջիններիս կողմից։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև ևս չորս անձի նկատմամբ։»։

Բաց մի թողեք
Եթե մեզ տանեն կործանման, միաժամանակ ներողություն խնդրեն, դրանից ի՞նչ կփոխվի
Նրանց համար սրիկա լինելն ավելի հեշտ է, քան այդ սրիկայությունների մասին լսելը
Քանաքեռցի Տույի սպանության գործով 4 անձ մեղավոր ճանաչվեց, մեկն արդարացվեց