Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում մաչետեով զինված անձը հարձակվել է առևտրի կենտրոնի այցելուների վրա։
Այս մասին գրել են ռուսական լրատվամիջոցները։
Նախնական տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել հունիսի 20-ին՝ Կրասնոդարի West Mall առևտրի կենտրոնում։ Հարձակումից հետո առևտրի կենտրոնում խուճապ է սկսվել, իսկ այցելուները փորձել են դուրս գալ տարածքից։ Նախնական տեղեկություններով՝ հարձակման հետևանքով մեկ կին զոհվել է։ Եվս մի քանի մարդ, այդ թվում՝ առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցը, վնասվածքներ են ստացել։
Հարձակվողը ձերբակալվել է։ Նա 19 տարեկան է։ Դեպքի հանգամանքները պարզվում են։


Բաց մի թողեք
Մեծ Բրիտանիայում երկու գնացքների բախումից հետո վարորդը մահացել է, իսկ ինը մարդ գտնվում է ծանր վիճակում
Գերմանիայի հարավում կայծակը 10 մարդու կյանք է խլել
Ռուսաստանի կողմից օկուպացված Ղրիմը դադարեցնում է բենզինի վաճառքը վառելիքի ճգնաժամի պատճառով