24/06/2026

EU – Armenia

Մեղավոր է ճանաչվել սեքսուալ բռնություններ կատարելու մեջ. Լուսանկար

Հյուսիսային Իռլանդիայի Դեմոկրատական Յունիոնիստական կուսակցության նախկին առաջնորդ Ջեֆրի Դոնալդսոնը մեղավոր է ճանաչվել սեքսուալ բռնություններ կատարելու 18 հանցադրվագում։

Վճիռը կայացրել է Նյուրի քաղաքի Արքայական դատարանի երդվյալ ատենակալների կողմից։ 63-ամյա քաղաքական գործիչը մեղադրվում է սեքսուալ բնույթի հանցագործություններում, որոնք կատարվել են 1985-2009 թվականների ընթացքում։

Ուշագրավ է այն, որ Դոնալդսոնին հանցակից է ճանաչվել նրա վաթսունամյա կինը՝ Էլյանորան։ Զույգը ձերբակալվել է 2024 թվակաին։ Նրանք ամուսնացած են 1987 թվականից։

Դատավոր Պոլ Ռեմզին հայտարարել է, որ Դոնալդսոնը երկար տարիներ կանցկացնի բանտում, քանի որ Երդվյալ ատենակալները նրան մեղավոր են ճանաչել։

Մեղավոր է ճանաչվել սեքսուալ բռնություններ կատարելու մեջ