Դոնեցկի Հանրապետության երկու խաղաղ բնակիչ զոհվել է, ևս 9-ը՝ վիրավորվել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով, հայտնել Է հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը:
«Հանրապետության երկու խաղաղ բնակիչներ, այդ թվում ՝ Ռուսաստանի ԱԻՆ հրշեջ-փրկարարական ստորաբաժանման աշխատակից, զոհվել են, ևս ինը խաղաղ բնակիչներ, այդ թվում ՝ Ռուսաստանի ԱԻՆ երեք աշխատակիցներ, այսօր տուժել են Ուկրաինայի զինված կազմավորումների հարվածային ԱԹՍ-ների հարձակումների պատճառով», – գրել է Պուշիլինը Telegram-ալիքում:
Նրա խոսքով՝ ուշ գիշերուվ թիվ 10 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջները մեկնել են երկու բեռնատար ավտոմեքենայի հրդեհը մարելու: Այդ պահին դրոնները կրկին մի քանի հարված են հասցրել։ Արդյունքում ՝ Ռուսաստանի ԱԻՆ չորս աշխատակիցներ վնասվածքներ են ստացել և հոսպիտալացվել, ջոկատի հրամանատարը ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ, մահացել է նաև ավտոկայանատեղիի պահակը:
«Գորլովկայի Նիկիտովսկի շրջանում շտապ բժշկական օգնության մեքենայի վրա հարձակման հետևանքով տուժել են 2004 և 1980 թվականներին ծնված կին աշխատակիցներ, 1982 թվականին ծնված տղամարդ։ Գորլովկայի կենտրոնական քաղաքային շրջանում կոմունալ ձեռնարկության տարածքի վրա հարձակման հետևանքով տուժել է 1969 թվականին ծնված տղամարդ աշխատակից: Բացի այդ, տուժել են 1964 և 1961 թվականներին ծնված կանայք»,- հավելել Է Պուշիլինը։
Դոնեցկի, Մակեևկայի, Գորլովկայի, Ենակիևոյի քաղաքային օկրուգներում, Կուրախովսկի և Թելմանովսկի մունիցիպալ օկրուգներում վնասվել է երեք բնակելի շենք, քաղաքացիական ենթակառուցվածքի երկու օբյեկտ, ավտոբուս, շտապ բժշկական օգնության մեքենա, վեց բեռնատար ավտոմեքենա:

Բաց մի թողեք
Ո՞վ կդառնա ԱՄՆ հաջորդ նախագահ․ ինտրիգը մեծ է
ԱՄՆ դիվանագետը նշանակվել է Բոսնիայի ժամանակավոր դեսպան
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ հանդիպել են Կայա Կալասն ու Էրդողանը