ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայից վերադարձել է հին Air Force One-ով այն բանից հետո, երբ ամերիկյան իշխանությունները Իսրայելից ստացել էին հետախուզական տվյալներ նրա սպանության հնարավոր սպառնալիքի մասին։
Որոշման գործոններից մեկը եղել է, անվտանգության ծառայության գնահատմամբ, ԱՄՆ-ին Կատարի կողմից նվիրաբերված նոր ինքնաթիռի անբավարար հագեցվածությունը, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։
Աղբյուրների տվյալներով, սպառնալիքն ամբողջությամբ հաստատված չէր համարվում, սակայն Իրանի շուրջ իրավիճակի սրման և տարածաշրջանում ամերիկյան դաշնակիցների դեմ պատասխան գործողությունների ռիսկի հետ զուգակցված՝ ԱՄՆ Գաղտնի ծառայությունը, Սպիտակ տան ռազմական ստորաբաժանումը և Ազգային անվտանգության խորհրդի աշխատակիցները որոշել են, որ նոր ինքնաթիռը ներկայիս պայմաններում հարմար չէ նախագահի թռիչքի համար։
Թրամփը արդիականացված կատարյան ինքնաթիռն օգտագործել է Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողով մեկնելու ընթացքում։ Սակայն վերադարձի ճանապարհին նա տեղափոխվել է հին Air Force One, նախ ուղևորվելով Մեծ Բրիտանիա, իսկ այնուհետև արդեն այնտեղից նոր ինքնաթիռով մեկնել Վաշինգտոն։
ԱՄՆ նախագահը մերժել է հաղորդումները, թե ինքնաթիռի փոխումը կապված է եղել անվտանգության սպառնալիքի հետ։ Ըստ նրա, ինքնաթիռը ուղարկվել էր Մեծ Բրիտանիա, որպեսզի ամերիկացի զինվորականները կարողանան այն տեսնել։ Իրանի կողմից հնարավոր սպառնալիքի մասին հարցին Թրամփը պատասխանել է, որ «անընդհատ» բախվում է սպառնալիքների և ԱՄՆ հակառակորդների համար «գլխավոր թիրախն» է։

Բաց մի թողեք
Էյ, Իլոն, մեծ մարդ, դու նորից քաղաքականությո՞ւն ես խաղում քո արտադրանքի հետ․ Լեհաստանի ԱԳ նախարար
Սկանդալային վարքագծով ԱՄՆ դեսպանը հրաժարական կտա. Լուսանկար
ԵՄ-ն կպահանջի պաղեստինյան ընտրություններ անցկացնել «2027-ի սկզբին»