Մեծ Բրիտանիայի արդեն նախկին վարչապետ Կիր Ստարմերը հայտարարել է, որ ավարտում է որպես վարչապետ իր գործունեությունը։ Նա ասել է, որ կարողացել է լուծել այն բոլոր խնդիրները, որոնք առաջադրել է ինքն իր համար։ այս մասին հայտնում է Sky News-ը։
«Իմ աշխատանքը ավարտվել է»,- ասել է Ստարմերը։
Նա շեշտել է, որ իր վարչապետության շրջանում կարողացել է հաղթահարել 19 թվականի ընտրությունների պարտությունը եւ ապահովել հաղթանակ 24 թվականի ընտրություններում։ Իր կաբինետի արդյունքների մասին խոսելով՝ ասել է, որ կարողացել է նվազեցնել մանկական աղքատությունը, կրճատել ներգաղթի հոսքը, ուժեղացնել երկրի պաշտպանունակությունը եւ այլն։
Նշենք, որ Ստարմերին այդ պաշտոնին կհաջորդի Էնդի Բերնխեմը։

Բաց մի թողեք
ԱՄՆ հետախուզությունը տեղեկացել է Իրանի կողմից հակամարտությունը շարունակելու ծրագրերի մասին. NYT
Գերմանիան և Ռուսաստանը պահպանում են ընդհանուր դիվանագիտական շփումները
Հակամարտության կարգավորման բանակցությունների ժամկետ է նշվել