10/08/2026

EU – Armenia

Լեգենդը մահացավ. Լուսանկար

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) հնգակի չեմպիոն և ԱՄՆ ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դոն Նելսոնը մահացել է 86 տարեկան հասակում, հայտնել է լրագրող Մարկ Սթեյնը՝ հղում անելով նրա ընտանիքի հայտարարությանը։

«Կիրակի մեր սիրելի ամուսինը, հայրը, պապիկը և նախապապ Դոն Նելսոնը խաղաղությամբ միացավ Տիրոջն իր սիրող ընտանիքի շրջապատում», – մեջբերել է Սթեյնը Նելսոնի ընտանիքի հայտարարությունը։

Որպես խաղացող՝ Նելսոնը խաղացել է Չիկագո Զեֆիրսում, Լոս Անջելես Լեյքերսում և Բոստոնում, որտեղ նա հինգ անգամ նվաճել է NBA-ի չեմպիոնական տիտղոսը։

Խաղից հեռանալուց հետո Նելսոնը մարզել է Միլուոքիին, Գոլդեն Սթեյթին, Նյու Յորքին և Դալասին։ Նա երեք անգամ՝ 1983, 1986 և 1992 թվականներին, ճանաչվել է NBA-ի տարվա մարզիչ։

1994 թվականին, Նելսոնի ղեկավարությամբ, ԱՄՆ ազգային հավաքականը նվաճել է աշխարհի առաջնության հաղթողի կոչումը։

Նելսոնը 2012 թվականին ընդգրկվել է Բասկետբոլի փառքի սրահում։

Լեգենդը մահացավ