ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 10-ի N 689-Ա որոշմամբ՝ ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնակատար Արմեն Ղազարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Կառավարության ներկայացուցիչ։
Որոշման համաձայն՝ Ղազարյանը ԱԺ-ում Կառավարության ներկայացուցիչ կլինի «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների իրավասու մարմինների կողմից միջազգային վերահսկելի մատակարարման կազմակերպման և իրականացման կարգի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս։
Որոշումն ընդունվել է՝ հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը։

Բաց մի թողեք
Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են օգոստոսի 8-ի Համատեղ հռչակագրի լիարժեք իրականացման հանձնառությունը․ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը
Ռուբեն Վարդանյանի կնոջը հանդիպման առաջարկ է փոխանցվել. ԱԳՆ-ի արձագանքը
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ