«Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Թրամփի հետ ստորագրել եմ 3 մտադրությունների հուշագիր, որոնցից մեկը վերաբերել է էներգետիկ ոլորտին, որը ներառում է նաև միջուկային էներգետիկան, և մենք մեր համագործակցությունները զարգացնում ենք տարբեր երկրների հետ, որոնք տիրապետում են միջուկային տեխնոլոգիաների»:
Այս մասին Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով միջուկային էներգետիկայի ոլորտում ԱՄՆ-ի հետ համագործակցության վերաբերյալ հարցին:
«Մենք այս պահին աշխատում ենք բոլոր գործընկերների հետ՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Հարավային Կորեայի, Չինաստանի հետ, և անհրաժեշտ որոշումները կկայացվեն համապատասխան բոլոր հնարավոր հարցերին հնարավոր վստահելի պատասխաններ ստանալուց հետո»,- ընդգծել է վարչապետը:

Բաց մի թողեք
Հեղինակը, հուսանք, զերծ կմնա կեղծ թեզերի տարածումից, հանրային գրառմամբ կհերքի իր թյուրիմացությունը․ ԱԳՆ
Մենք հրավիրում ենք Թուրքիային դառնալու գործընկեր. Ալեն Սիմոնյանի ելույթը Թուրքիայում
Բերման ենթարկվածներից 6–ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, մեկն ազատ է արձակվել. Մելոյան