17/04/2026

EU – Armenia

Պապիկյանի նախկին խորհրդականի առաջխաղացման գաղտնիքը․ Լուսանկար

Մի կողմից, Նիկոլ Փաշինյանը կեղտոտ հակաքարոզչություն է իրականացնում արցախցիների դեմ․ ընդամենը շաբաթներ առաջ հայտարարեց, թե Ղարաբաղից եկել, «տղամարդլամիշ» են լինում, մյուս կողմից՝ պարգեւատրում է յուրային արցախցիներին։

«Հրապարակ» թերթը գրում է․ Երեկ՝ Ոստիկանության օրվա առիթով, նա պարգեւտրել է ներքին անվտանգության պետ, արցախցի, «Ակուլա» մականունով Դավիթ Աղաբալյանին՝ Արցախի առողջապահության նախկին նախարար, երջանկահիշատակ Վյաչեսլավ Աղաբալյանի որդուն։

Նա ՆԳՆ ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչության՝ ՆԱՎ-ի պետ է նշանակվել անցած տարվա մայիսին։ 2022-ին նա դեռ ՊՆ-ում էր՝ նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդականն էր։ Տեղեկություններ կան, որ Պապիկյանի շնորհիվ էլ կարճ ժամանակում պաշտոնի առաջխաղացում է ունեցել։

Դավիթ Աղաբալյանի եւ Սուրեն Պապիկյանի կանայք, ասում են, ընկերուհիներ են։

Blog Image