Monument Watch-ը ահազանգում է․ Ադրբեջանական Baku TV հեռուստաալիքով 2024 թվականի մարտի 20-ին հեռարձակված ռեպորտաժի ժամանակ Ստեփանակերտ քաղաքի Հայկավան թաղամասի բարձունքում դեռևս 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ կառուցվող մարզամշակութային համալիրը ներկայացվեց որպես «Ստեփանակերտի մոտ գտնվող հայերի գաղտնի ռազմական համալիր»:
Ըստ լրագրողի՝ այդտեղ կային ժայռի մեջ փորված թաքստոցներ, գաղտնի սենյակներ, պահեստներ և տարածքը հարմար էր Ստեփանակերտը, Շուշին, անգամ Իվանյանը վերահսկելու համար:
Լրագրողը որպես «ապացույց» ներկայացնում է ինչ-որ թղթեր, անվանելով դրանք հատուկ փաստաթղթեր և ցուցադրելով տարածքից գտնված ավտոմեքենաների մի քանի համարանիշներ, որոնք բավականին լավ են երևում և ակնառու է դրանց քաղաքացիական ավտոհամարանիշ լինելը։
Իսկ իրականում Ստեփանակերտի այս հատվածում կառուցվում էր մեծ մարզամշակութային հուշահամալիր, որը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը (նկ. 1-4): Այս կառուցվում էր Սիմոն Պետրոսյանի ներդրումներով: Շինարարությունը մեկնարկել էր դեռևս 2007 թվականին: Համալիրի կազմում նախատեսվում էր լինել նաև թանգարան: Վերջինս պետք է լիներ առաջին հարկում, ունենար նաև ժայռափոր հատված, որի պատեը պետք է զարդարվեին հայոց պատմությունը ներկայցնող բարձրաքանդակներով, պատկերներով: Թանգարանում պետք է ներկայացվեր հայ ժողովրդի ազատագրական պայքարը, երկրամասի պատմությունը, Արցախի ազատագրական պայքարը։
Այստեղ պետք է լիներ նաև մեծ դահլիճ՝ նախատեսված տարբեր միջոցառումների՝ այդ թվում և գիտաժողովների համար: Տարածքում պետք է լիներ նաև հյուրանոց և ռեստորան: Այս համալիրը պետք է նպաստեր Ստեփանակերտում զբոսաշրջության զարգացմանը։
Աշխատանքները 2019 թվականի դրությամբ դեռևս շարունակվում էին և անավարտ մնացին 44-օրյա պատերազմի հետևանքով:
Այսպիսով, անհիմն են ադրբեջանական կողմի պնդումները, թե այս համալիրը ունեցել է ռազմական նշանակություն:
Բաց մի թողեք
Ադրբեջանական լրատվամիջոցները դուխ են տալիս․ Հարգելի Նիկոլ Վովաևիչ, մի լսեք ոչ ոքի, տրորեք բոլորին ․․․
Արթուր Սարգսյանին ցանկանում են զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից
ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը Բաքվի դատարանում ասել է՝ ինչու է հրաժարական տվել