Օրերս «Կապիտալ պլյուս» ՍՊԸ-ի տնօրենը հաղորդում է ներկայացրել իրավապահներին, որ իրեն հայհոյել են եւ իր հասցեին սպառնալիքներ են հնչել։
Հնչեցնողը Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն է։ Իր հաղորդման մեջ ՍՊԸ տնօրենը (Տիգրան Գյուրջյան) հայտնել է, որ Ազատության պող․ 1/43 հասցեում իր ՍՊԸ-ն իրականացնում է 4 և 5 հարկանի բազմաբնակարան շենքերի շինարարություն, իսկ այդ հասցեի հարևանությամբ՝ փողոցի մյուս կողմում գտնվում է Գագիկ Բեգլարյանի առանձնատունը:
Իրեն հրավիրել են Գ. Բեգլարյանի առանձնատան տարածք, որտեղ Բեգլարյանն անձամբ իրեն ասել է, որ կառուցվող շենքի 4-րդ հարկի բնակարանի տեսարանը բացվում է դեպի իր առանձնատան տարածք, որից հետո «իր և ընկերության մյուս համասեփականատիրոջ /ով բնակվում է ԱՄՆ-ում/ հասցեին հնչեցրել են տարբեր բնույթի հայհոյանքներ, կյանքին և առողջությանը վնաս հասցնելու սպառնալիքներ»։ Նա իրավապահներին խնդրել է քայլեր ձեռնարկել։
Բաց մի թողեք
Ֆրանսիայի հետ «սուվերեն մրցակցությունն» Ալիևին դրական ոչինչ չի խոստանա
Լևոն Քոչարյանը «քյոռփա» ժամանակ կամ` «առանց պպզել սեղանի տակ անցնելու» տարիքում
Միլիոնների գույք Դուբայում ու 3 քրեական վարույթ. հետախուզվում է ֆինանսների նախկին փոխնախարարը. Լուսանկար