ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր` Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ի. Սաղաթելյանը հաստատեց քրեական գործ հարուցելու փաստը՝ նշելով, որ սա հերթական կարված գործն է՝ զուտ քաղաքական հետապնդման նպատակով:
«Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին դեպքն է: Ընդամենը ասեմ, որ դրանք անօգուտ քայլեր են, կարծում էի՝ մինչեւ հիմա պետք է դա հասկացած լինեին, բայց պարզվում է` չեն հասկացել: Հոգ չէ, առաջիկայում կհամոզվեն»։
Գործի մանրամասներին չցանկացավ անդրադառնալ: Ի դեպ, քրեական գործեր են հարուցված նաեւ Սաղաթելյանի 2 եղբայրների՝ Նաիրի եւ Գուրգեն Սաղաթելյանների (դիմադրության շարժման ցույցերի ժամանակ քաղաքացի ծեծելու մեղադրանքով) նկատմամբ։ Գործը մտել է դատարան։ Մենք գրել էինք նաեւ, որ Սեւանի քոլեջի տնօրենի պաշտոնից հեռացրել են Սաղաթելյանի քրոջ ամուսնուն:
Բաց մի թողեք
Ուսապարկերը նկատելիորեն զգուշավոր ելույթներ էին պատրաստել՝ հասկանալով, որ հակառակ պարագայում էլ ավելի կսրեն իրավիճակը
Երբ լսում ու կարդում ես այս կառույցների ղեկավարներին, հասկանում ես, որ սրանք իրավաբանության այբուբենը չգիտեն
ՀԷՑ-ի պետականացման նախագծերում կան բացեր, ընդունումը կարող է հանգեցնել բյուջեի եկամուտների փոփոխության. Փաշինյան