Տնտեսագիտական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը, մեր տեղեկություններով, շուտով կարող է նոր պաշտոնի նշանակվել։ Համալսարանում խոսում են, որ Գալոյանի տեղակալ Արմեն Գրիգորյանը, ով ներկայում ռեկտորի պարտականությունների ժամանակավոր կատարողն է, Գալոյանին ուզում է նշանակել համալսարանի ենթակայությամբ գործող ստորաբաժանման ղեկավար:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Խոսքը, մասնավորապես, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին է, որի ղեկավարը ներկայում Դավիթ Հախվերդյանն է:
Այս տեղեկությունը փորձեցինք նախ ճշտել Դավիթ Հախվերդյանից, սակայն պարզվեց՝ Հռոմի պապի հետ ավելի հեշտ է կապ հաստատել, քան Հախվերդյանի․ նա շուրջ 3 օր մեր հեռախոսազանգերին եւ նամակներին չպատասխանեց:
Դե, իսկ Դիանա Գալոյանը վերջին սկանդալներից եւ հրաժարականից հետո է անհասանելի դարձել` նախկինում սիրով պատասխանում էր լրագրողների հարցերին։







Բաց մի թողեք
Պոլիտեխնիկում մոռացել են ռեկտորի նոր մրցույթը հայտարարել, հոգաբարձուների խորհուրդ էլ չունեն․ Լուսանկար
600 միլիոն դրամ Հանրապետության հրապարակը զարդարելու համար
Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել 5-րդ ալիքին, որը կցուցադրվի