Ապրիլի 18-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում, «Այրվածքաբանության և Մաշկաբանության Ազգային» կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն են զանգահարել և հայտնել, որ Մյասնիկյան պողոտայում գործող «Ռիցար» հյուրանոցի մոտից շտապօգնության 05 խումբը «քիմիական այրվածք գլխի, դեմքի շրջանի 1-ին աստիճանի 3 տոկոս» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։
Տեղում ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված քաղաքացին Երևանի բնակիչ 54-ամյա Ա. Ավագյանն է, որը հայտնել է՝ ուղևորն իր դեմքին փչել է «Աերոզոլ» քիմիական նյութ:
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 01։00-ի սահմաններում՝ նշված հյուրանոցի մոտ ծխախոտ օգտագործելու հետ կապված վիճաբանության ժամանակ, Ա. Ավագյանի կողմից շահագործվող «Reanult» մակնիշի ավտոմեքենայում ուղևորն արցունքաբեր գազ է փչել նրա դեմքին և հեռացել:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ ուղևորի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բաց մի թողեք
Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 1 մլրդ 300 մլն դրամ, բանկի 2000 բաժնետոմս, անշարժ գույքեր
Ինչ մեղադրանքներով են ձերբակալվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները
Մեկնարկել է Սամվել Կարապետյանի գործով դատավարությունը