«Իմ ունեցած տեղեկություններով՝ ոչ մի նախնական պայմանավորվածություն չկա, նման քննարկումներ չեն եղել, բայց, եթե կա որևէ երկիր, որը գազ է վաճառում, և կա երկիր, որը գազի կարիք ունի, ու եթե չկա դրա համար խոչընդոտ, ապա ամեն բան քննարկելի է»։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով Ադրբեջանից գազ գնելու հնարավորություններին:
Հարցին, թե ինչո՞ւ հենց Ադրբեջանից գազ գնել, և արդյո՞ք այն չի առաջացնի տնտեսական անվտանգության հետ կապված խնդիրներ, Թունյանն արձագանքեց․ «ՀՀ-ի համար ընդհանրապես տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ու պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը, իսկ էներգակիրների հետ կապված վտանգներ առաջանում են այն ժամանակ, երբ քո էներգետիկ անվտանգությունը ցածր մակարդակի վրա է, և աղբյուրը մեկն է։ Այսինքն՝ ինչքան կարողանում ես քո մատակարարման աղբյուրները դիվերսիֆիկացնել, այնքան քո էներգետիկ անվտանգության մակարդակը ավելի ես բարձրացնում»։
Թունյանի խոսքով՝ Հայաստանը պետք է առավելագույնս դիվերսիֆիկացնի իր հնարավորությունները։
Պատգամավորը նկատեց՝ այս պահին ռուսական ու իրանական գազը ՀՀ տնտեսության պահանջարկը ամբողջությամբ բավարարում են:
Բաց մի թողեք
ԶՊՄԿ-ն կրկին առաջինն է 1000 խոշոր հարկատուների ցուցակում. որքան գումար է կոմբինատը վճարել բյուջե
Նպաստել ֆինանսական գրագիտության բարձրացմանը․ մեկնարկել է Freedom Academy-ն. Լուսանկարներ
ՀՀ օդանավակայաններում և սահմանային անցակետերում իրականացված հետազոտության արդյունքների ամփոփումը, հետաքրքիր քննարկում ստացվեց