Երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո) ոտքի վնասվածք է ստացել բերման ենթարկվելիս։
Նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ։ Ակցիայի ժամանակ Արսեն Գրիգորյանին ուժայինները բերման են ենթարկել Մաշտոցի պողոտայից։

Հիվանդանոցում գործընկերներիս հետ այցելեցի այսօրվա անհնազանդության ակցիաներին մասնակցած երիտասարդներից մեկին, ում բժիշկները պատրաստվում էին գլխի շրջանում պատռածքի վրա մի քանի կար դնել։
Նրան գազազած բերետավորները դուրս էին քաշել իր մեքենայից ու գետնին գցած բազմաթիվ հարվածներ էին հասցրել իրենց «սմբակներով» (այլ բառ չեմ գտնում)։
Արնաշաղախ (բաճկոնը արյան մեջ կորած էր) բերման են ենթարկել ոստիկանություն, որտեղ փորձել են կոծկել իրենց ծառայակիցների հերթական բռնության դեպքը։
Ինքնազգացողությունը վատանալու պատճառով իրավապահները ստիպված են եղել շտապ օգնության անձնակազմ հրավիրել, որն էլ նրան անհապաղ տեղափոխել է թիվ 1 կլինիկական հիվանդանոց։
Սա են այսօրվա ոստիկանությունն ու ամերիկյան միլիոններով իբր բարեփոխվածները։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյան

Բաց մի թողեք
Հանտավիրուսի տարածման գլոբալ ռիսկը շատ ցածր է․ Արմեն Մուրադյան
Իսպանիայի կողմից հետքովիդյան ֆոնդերի ենթադրյալ չարաշահումը զայրույթ է առաջացնում ԵՄ-ի խնայող հյուսիսային հատվածում
Ֆրանսիան զբոսանավի վրա 1700 ուղևոր է մեկուսացրել գաստրոէնտերիտի կասկածելի բռնկման պատճառով