Բելառուսի նախագահ Լուկաշենկոն այցելել է Ուկրաինայի հետ սահմանին տեղաբաշխված զենիթա-հրթիռային զորամաս, որտեղ երկրի ուժային բոլոր կառույցների ղեկավարների հետ օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել:
Պետական անվտանգության կոմիտեի նախագահ Տերտելը զեկուցել է, որ ուկրաինական կողմը հեռացրել է սայմանամերձ շրջանում կենտրոնացված զրահատեխնիկան եւ կենդանի ուժի մեծ մասը: Տեղեկությունը հաստատել են նաեւ ռազմական հետախուզության պատասխանատուները:
Բելառուսա-ուկրաինական սահմանին իրավիճակի լարվածության մասին հայտնի դարձավ հունիսի 20-ին, երբ Կիեւը հայտարարեց, որ Մինսկը հարվածային զորախումբ է կազմավորել, որպեսզի հյուսիսից հարձակում գործի. Լուկաշենկոն Ուկրաինային խորհուրդ տվեց իր համբերությունը չչարաշահել եւ չշփոթել Ռուսաստանի հետ: «Մենք կհարվածենք» – սպառնաց նարագրեց նա:
Լուկաշենկոն այստեղ ասում է, որ Ուկրաինայի կողմից հարձակման սպառնալիք այլեւս չկա, զորքերը հարկ է հեռացնել, որպեսզի Կիեւում էլ համզվեն, որ Բելառուսը «թշնամական մտադրություններ չունի»: Ամենայն հավանականությամբ, նա զգուշացել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունից, որ Ուկրաինան ինքնապաշտպանության իրավունք ունի, որպեսզի ագրեսորին հարված հասցնի. Ըստ տեղեկությունների, Ուկրաինայի հետ սահմանին կենտրոնացվել են ոչ թե Բելառուսական, այլ՝ ռուսաստանյան ռազմական խմբավորումներ:
Լուկաշենկոն տեղեկացրել է, որ մոտ ապագայում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ եւ կքննարկի Ուկրաինայի հետ երկխոսություն սկսելու հարցը: Նրա գնահատմամբ, Կիեւում հատկապես զինվորականության շրջանում «ողջամիտ շատ մարդիկ կան»: Լուկաշենկոն արտառոց միտք է հայտնել, որ քառասուն աստիճան շոգին «կռվելը տանջանք է»: Արդյոք նա փորձելու է Պուտինին համոզել, որ գոնե ժամանակավոր հրադադար հաստատվի:
Նման առաջարկություն Հունգարիայի վարչապետ Օրբանն է արել, բայց Ռուսաստանի նախագահն ասել է, որ հրադադարը չպտեք է նպաստի ուկրաինական զորքերի վերախմբավորմանը, համալրմանը, լրացուցիչ սպառազիինմանը: Փաստացի Վլադիմիր Պուտինը պահանջել է, որ ուկրաինական զորքերը հեռանան Դոնբասից, Խերսոնի եւ Զապորոժիեի մարզերից:
Այս իրավիճակում ի՞նչ նախաձեռնություն է ցուցաբերում Բելառոըժւսի նախագահը: Մանավանդ որ ակնարկում է ուկրաինացի զինվորականների ողջամտության մասին: Կիեում կա՞ն բարձրաստիճան զինվորականներ, որ Մոսկվայի պայմաններով հրադադար հաստատելու, ապա եւ քաղաքական բանակցությւոններ սկսելու մտադրություն ունեն, թե Բելառուսի նախագահը պարզապես Արեւմուտքին հիշեցնեւմ է իր ներկայությու՞նը:
Շանհայի համագործակցության կազմակերպության Աստանայի գագաթաժողովում Լուկաշենկոն այդպես էլ չի հրապարակել եվրասիական միասնական-անբաժանելի անվտանգության հայեցակարգը: Զինվորականների եւ ուժային կառույցների ղեկավարների հետ հանդիպմանը նա խոսել է «հյուիս-արեւմուտքից սպառնալիքի» մասին եւ պարզաբանել, որ ՆԱԸՕ-ն «ձգտում է մեզ ներքաշել պատերազմի մեջ»:
Որքանո՞վ է իրականությանը մոտ այդ գնահատականը դժվար է ասել: Տեղեկություններ կան, որ Լեհաստանում կազմավորվում է «ուկրաինացի կամավորների լեգեոն»: «Ուկրաինական ԶՈՒ» շարքերում հազարավոր էթնիկ բելառուսներ են կռվում: Նրանք հույս են փայփայում, որ կկարողանան Բելառուսը «բռնապետությունից ազատագրել»:
Լուկաշենկոն փորձում է Պուտինին համոզել, որպեսզի Բելառուսիան ապահովագրի՞ հնարավոր հարձակումներից, ձգտում է «խաղից դու՞րս գալ»: Թե իրոք նախապատրաստվում է Ռուսաստանի կողմից պատերազմի մասնակից դառնալ, եւ նրա պացիֆիզմն ընդամենը քարոզչական հնա՞րք է:
Բաց մի թողեք
Ռոբիկն ու Սերժիկը մարիոնետային ոճով Գյումրիում խաղացնում են երկուական թեկնածուի
Հայկական կողմի նախաձեռնությամբ ընդունվել է ՌԴ նախագահի հրավերը
Զախարովա Ալիևնան