Այսօր՝ օգոստոսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 06։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեհասկ գյուղում պայթյուն, փլուզում է տեղի ունեցել։
Տեղում պարզվել է, որ դեռևս անհայտ հանգամանքներում նշված գյուղի 1-ին փողոցի տներից մեկում է տեղի է ունեցել պայթյուն, փլուզումը։
Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել երեխայի դին։
Փլուզման հետևանքով վնասվել է նաև տան բակում կայանված «Volkswagen» մակնիշի ավտոմեքենա, իսկ տունն էլ ամբողջությամբ կարելի է ասել վերածվել է փլատակի։
Դեպքի վայրից շտապ օգնության բժիշկները քաղաքացիների են տեղափոխել հիվանդանոց։
Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են տան սեփականատիրոջ, մահացածի և վիրավորների ինքնությունները, և թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել պայթյուն, փլուզումը։
Բաց մի թողեք
Ռուսաստանից քանի հայ վարորդի են «դեպորտ արել»
Արտակարգ դեպք «Հրազդան» մարզադաշտում, լուսային կայաններից մեկի վրա տղամարդ է բարձրացել․ Լուսանկար
Երեխան, որի գլխին էր ընկել սղարանի մետաղական կոնստրուկցիան, մահացավ. Լուսանկար