Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Բաքվի բռնապետը ՀՕՊ զորավարժություններ է սկսել։ Դատելով զորավարժությունների հրապարակած կադրերից, կարելի է ենթադրել, որ զորավարժություններն անցկանցվում են հարավային շրջաններում։
Հատկանշական է, որ Իրանի ռազմածովային ուժերի զորավարժություններից հետո Ադրբեջանի ՀՕՊ զորավարժությունները խոսում են նրա մասին, որ Ադրբեջանում տեղակայված իսրայելական բազաների վրա օդային հարձակում կարող է լինել Կասպից ծովից։ Ադրբեջանը շատ երկար ժամանակ, շուրջ չորս տարի, ՀՕՊ զորավարժություններ չի անցկացրել և հանկարծ որոշեց անցկացնել նմանատիպ զորավարժություն։ Սա նաև ցուցիչ է նրա մասին, որ այսօր այլ իրողությունների առջև է կանգնած Ադրբեջանը։
Չեմ կարծում, որ Իրանը հրավածներ կհասցնի Ադրբեջանի տարածքում տեղակյաված, ենթադրաբար իսրայելական ռազմաբազաներին, քանի որ Ադրբեջանը բավականին նահանջել է իսրայելական պլացդարմ լինելու` Իսրայելին տված խոստումից։ Կարծում եմ, որ նույնիսկ շատ շուտով հնարավոր է, որ Բաքվի բռնապետը ստորագրի փաստաթուղթ, որով Ադրբեջանը կպարտավորվի երբեք որևէ երրորդ երկրին չտրամադրել ռազմական տարածք, հատկապես` Իրանի հետ սահմանային հատվածներում»։






Բաց մի թողեք
Դուք չունեք մանդատ խոսելու ԼՂ-ի ինքնորոշված ժողովրդի անունից. Սամվել Բաբայանը՝ Նիկոլ Փաշինյանին
Հայաստանն իրավունք չունի վատ հարաբերություններ ունենալ որևէ հարևանի կամ՝ որևէ գերտերության հետ
էշ նստելը մի այիբ է, իջնելը` երկու…