11/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Պատերազմի կողմ չենք, բայց հակամարտության մաս ենք․ Բորելը՝ ռուս-ուկրաինական հակամարտության մեջ ԵՄ մասնակցության մասին

ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը խոսել է ռուս-ուկրաինական պատերազմում ԵՄ մասնակցության մասին։

«Մենք այս խաղի մի մասն ենք: Մենք պատերազմի կողմ չենք, բայց մենք հակամարտության մաս ենք»,- ասել է նա։

Վերջինս նկատել է, որ անկախ նրանից, թե ինչպես կլուծվի հակամարտությունը, այն կազդի ԵՄ անվտանգության վրա։