Փաստաբան Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում արված գրառմամբ տեղեկացրել է, թե հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Ստեփանյանը, ուշ գիշերին քննելով քննիչի միջնորդությունն իր պաշտպանյալ Խաչատուր Գրիգորյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, մերժեց այն` կիրառելով համակցված խափանման միջոց` գրավ և տնային կալանք։
«Առավոտյան ժամը 05։00-ից մինչև այսօր ժամը 3։00-ը տևած անդադար աշխատանքս տվեց իր նախնական արդյունքը։
Նշեմ, որ առաջադրված մեղադրանքը շինծու է և անհիմն, և ես ջանք չեմ խնայելու Խաչատուր Բալասանյանի իրավունքների պաշտպանության հարցում»,- գրել է Տիգրան Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ օրերս Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդին՝ Խաչատուր Բալասանյանը։ Վերջինս ձերբակալվել էր ՔԿ-ում քննվող կոռուպցիոն գործի շրջանակներում։
Բաց մի թողեք
Խուզարկել են Էջմիածնի նախկին ՔՊ-ական քաղաքապետ Դիանա Գասպարյանի տունը
Քննչական կոմիտեն պարզել է Նիկոլ Փաշինյանին վերագրվող կեղծ ձայնագրության սկզբնաղբյուրը
Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնյաների քրգործը դատարանում է