Հոկտեմբերի 26-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին և 2-րդ գումարտակների ծառայողները, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության հատուկ նշանակության ՀՆՎ 1-ին բաժնի ծառայողների հետ համատեղ հետապնդել և Արմենակյան փողոցի 108/4 հասցեի մոտից գողություն կատարելու և սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Մարաշի բաժանմունք են տեղափոխել Երևանի բնակիչներ 24-ամյա Աշոտ Կ․-ին և 47-ամյա Սուրեն Կ․-ին, որտեղ Աշոտ Կ․-ի մոտից հայտնաբերվել է 4, իսկ Սուրեն Կ․-ի մոտից՝ 3 հատ կողային հայելու ապակիներ և խոհանոցային դանակ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նրանք գողացել են «Mercedes»-ներ, «Mazda», «Jeep» մակնիշի ավտոմեքենաների կողային հայելու ապակիներ:
Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ ավտոմեքենաների վարորդների անձերը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Բաց մի թողեք
Կալանավորվել է Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը
Վարորդն ու ուղևորը մալուխներ ու սարքավորումներ են գողացել գործարանից. Տեսանյութ
ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը՝ «Ալրաղացի Լյովիկ»-ը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման. Լուսանկար