«Ռուսաստանի Դաշնության Դաղստանի Հանրապետության ամենահին քաղաք Դերբենդը հայտնի է հնագույն ժամանակներից։ Քաղաքն ունեցել է ռազմավարական կարևոր նշանակություն։ Դերբենդ անունը պարսկերենից թարգմանաբար նշանակում է «փակ դուռ»։
«Գեղարդ» հիմնադրամ․ Անտիկ աղբյուրներում այն հայտնի էր Կասպիական կամ Աղվանից դարպասներ, հայկական աղբյուրներում՝ Ճորա պահակ, արաբական՝ Բաբ ալ-աբվաբ (դարպասների դարպաս) կամ Բաբ ալ-հադիդ (երկաթե դարպաս) անուններով։ Երկար ժամանակ (5-7-րդ դարեր) այն եղել է իրանական Սասանյան տերության հյուսիսային կարևոր ամրություններից մեկը։ 8-րդ դարում քաղաքը գտնվել է արաբական Արմինիա վարչական միավորի, 16-17-րդ դարերում՝ իրանական Սեֆյանների պետության, այնուհետև՝ մուսուլմանական տարբեր պետությունների կազմում։ 1813 թվականին քաղաքը միացվել է Ռուսաստանին։
Որևէ աղբյուրում Դերբենդը՝ որպես բնակավայր, չի հիշատակվել Ադրբեջան պետության կազմում, քանի որ մինչև 1918 թվականը նման պետություն գոյություն չի ունեցել, իսկ այդ թվականին ստեղծված Ադրբեջանի Հանրապետության կազմում լեզգիական Դերբենդ քաղաքը երբևէ չի ընդգրկվել»։
Բաց մի թողեք
Լուրջ վիճակ է Հալեպում, մինչև 10 հազար հայ հայտնվել է զինյալների հսկողության ներքո գտնվող հատվածում. Սինանյան
Նիկոլ Փաշինյանը ի կատար ածեց Գեղամ Նազարյանի երազանքը
«Գուգլ»-ում ամենաարագ աճող որոնված թեմաները». Սամվել Մարտիրոսյան