«Դոմոդեդովո» օդանավակայանում Ռուսաստանի Դաշնության տարածք մտնելու փորձ կատարելիս ձերբակալվել է Ուկրաինայի զինված ուժերի «հայ վարձկան», հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեն։
Ըստ հետաքննության՝ 2022 թվականի նոյեմբերին Արմեն Բալյանը ժամանել է Ուկրաինա, որտեղ «դրամական պարգևի համար մինչև 2023 թվականի դեկտեմբերը տարածքային պաշտպանության ստորաբաժանումների կազմում մասնակցել է ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի և Խերսոնի մարզի տարածքում մարտական գործողություններին»։
«Ապացույցների հիման վրա 2024 թվականի օգոստոսին նախաքննության ընթացքում Հայաստանի քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել շահադիտական գործունեության համար ու հետախուզում հայտարարվել։ Հայ վարձկանը ձերբակալվել է հոկտեմբերին «Դոմոդեդովո» օդանավակայանում։
Հարցաքննության ժամանակ Բալյանն ընդունել է մեղքը։ Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանը տղամարդու նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը»։
Բաց մի թողեք
Լուրջ վիճակ է Հալեպում, մինչև 10 հազար հայ հայտնվել է զինյալների հսկողության ներքո գտնվող հատվածում. Սինանյան
Նիկոլ Փաշինյանը ի կատար ածեց Գեղամ Նազարյանի երազանքը
«Գուգլ»-ում ամենաարագ աճող որոնված թեմաները». Սամվել Մարտիրոսյան