Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված շնորհավորական ուղերձում շարունակական համագործակցության հույս է հայտնել՝ միաժամանակ տեղեկացնելով ուժեղ և ինքնիշխան Եվրոպա կառուցելու ծրագրերի մասին։
«Արտաքին գործերի և անվտանգության ընդհանուր քաղաքականության շրջանակներում Եվրամիությունը ջանք չի խնայի ԱՄՆ-ի հետ ակտիվ հարաբերություններ պահպանելու համար: Միևնույն ժամանակ, ԵՄ-ն կշարունակի կատարել իր պարտավորությունները տարբեր ոլորտներում՝ սկսած պաշտպանությունից և անվտանգությունից մինչև կլիմայական խնդիրներ, որպեսզի կառուցի ուժեղ և ինքնիշխան Եվրոպա»,- X-ի իր միկրոբլոկում գրել է Բորելը։
Բորելը նաև նշել է, որ Թրամփի ընտրությունը հետևանքներ կունենա գլոբալ անվտանգության տեսանկյունից մտահոգություն առաջացնող բոլոր տարածաշրջանների համար, ներառյալ Մերձավոր Արևելքը և Ուկրաինան:






Բաց մի թողեք
Խորհրդային Հայաստանն ապօրինի է ճանաչել Լեռնային Արցախը Խորհրդային Ադրբեջանին բռնակցելու մասին որոշումը
Էսպե՞ս է երկիրը, հասարակությունը պատրաստվում ընտրություններին
18 տարի անց մեղադրյալի կարգավիճակում են ՊՊԾ գնդի նախկին հրամանատար Ռոբերտ Մելքոնյանն ու նրա տեղակալ Վալերիյ Օսիպյանը