Սիսիանի նորընտիր ղեկավար, 32-ամյա Հովսեփ Առաքելյանը, որը հոկտեմբերի 24-ին է համայնքապետ ընտրվել, երեկ «կարեւոր» որոշում է կայացրել` Սոցիալական աշխատողի օրվա առթիվ պատվոգիր է հանձնել իր հարազատ քեռուն՝ Կարեն Իվանյանին, որը Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարն է:
«Հրապարակ» թերթը գրում է. Հիշեցնենք, որ Առաքելյանը համայնքապետ դարձավ այն բանից հետո, երբ Սիսիանի «ասող»՝ ՔՊ-ական Կարեն Համբարձումյանը որոշեց փոխել իր նախորդ պրոտեժեին՝ նախկին համայնքապետ Արմեն Հակոբջանյանին` իրեն չենթարկվելու համար:
Նախ Հակոբջանյանին պարտադրեցին հրաժարական տալ, ապա ավագանու ՔՊ անդամներն ընտրեցին նախկինում առաքիչ աշխատած Առաքելյանին:
Բաց մի թողեք
Նախկին ՀՀԿ-ական, հիմա ՔՊ-ական Պապոյանը, որ 4 տարում 2 տուն է գնել, 1992 թ. «Ժիգուլի» ունի, բայց աղմկում է․ Լուսանկար
200 մլն դրամ՝ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025»-ի համար. ինչ ծախսեր են արվել․ Փաստաթղթեր
Մեծ խաղը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում»