09/12/2024

Երևանում սեպտեմբերին բնակարանների միջին գներն աճել են․ Ո՞ր վարչական շրջաններում են ամենաթանկ և ամենաէժան բնակարանները

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է տեղեկանք Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գների վերաբերյալ։

Դատելով տվյալներից՝ նախորդ տարվա սեպտեմբերի այս տարվա նույն ժամանակաշրջանում բնակարանների միջին գների աճ է արձանագրվել։

Բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գների պատկերն այսպիսին է․

Կենտրոն- 2023 թ․՝ 844 600 դրամ, 2024 թ․՝ 903 700 դրամ։

Արաբկիր- 2023 թ․՝ 594 600 դրամ, 2024 թ․՝ 632 700 դրամ։

Քանաքեռ-Զեյթուն-2023 թ․՝ 405 100 դրամ, 2024 թ․՝ 441 200 դրամ։

Նոր Նորք -2023 թ․ ՝ 365 500 դրամ, 2024 թ․՝ 401 100 դրամ։

Ավան-2023 թ․՝ 367 200 դրամ, 2024 թ․՝ 399 900 դրամ։

Էրեբունի -2023 թ․՝ 378 800 դրամ, 2024 թ․՝ 408 700 դրամ։

Շենգավիթ -2023 թ․՝ 368 900 դրամ, 2024 թ․՝ 401 600 դրամ։

Դավթաշեն -2023 թ․՝ 432 700 դրամ, 2024 թ․՝ 478 800 դրամ։

Աջափնյակ-2023 թ․՝379 700 դրամ, 2024 թ․՝ 412 200 դրամ։

Մալաթիա-Սեբաստիա -2023 թ․՝ 368 200 դրամ, 2024 թ․՝ 391 800 դրամ։

Նուբարաշեն -2023 թ․՝ 216 200 դրամ, 2024 թ․՝ 230 100 դրամ։

Վիճակագրական կոմիտի տեղեկանքից պարզվում է, որ այս տարվա սեպտեմբերին անշարժ գույքի նկատմամբ Երևանում իրականացվել է 5 611 ընդհանուր գործարք։ Հաշվետու ժամանակաշրջանում հիշյալ գործարքների թիվը 19 494 է։

Մայրաքաղաքում սեպտեմբերին իրականացվել է անշաժ գույքի վարձակալության 532 գործարք նախորդ տարվա նույն ժամանակշրջանում իրականացված 469 գործարքի դիմաց։