Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 11-ի գիշերը, 12-ի ցերեկը, 13-ին և 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 11- ի ցերեկը և երեկոյան ժամերին, 12-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 11-ի գիշերը, 12-ի ցերեկը, 13-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 11-ին կեսօրից հետո և 12-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-12-ին հատկապես գիշերային ժամերին կբարձրանա 3-5 աստիճանով։
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն է տեղեկացրել սպասվելիք եղանակի մասին` նշելով, որ առաջիկայում հզոր անտիցիկլոն է սպասվում։

Բաց մի թողեք
«Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Նարեկ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. Լուսանկարներ
ԵՄ-ն կոչ է անում Մետային և TikTok-ին ուժեղացնել մոնիթորինգը և փաստերի ստուգումը
Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին նախորդող պահքի Բարեկենդանը․ Լուսանկար