Ադրբեջանը երրորդ երկրի միջոցով հայտնել է, որ ցանկանում է զենք գնել Նյու Դելիից, պարզել է «ThePrint»-ը:
Ինչպես հայտնի է դարձել լրատվամիջոցին, Նյու Դելին հասկացրել է Ադրբեջանին, որ Հնդկաստանը ինքն է որոշելու իր երկկողմ հարաբերություններն ու առաջնահերթությունները և չի ցանկանում, որ որևէ այլ երկիր լինի միջնորդ:
Հնդկաստանը Բաքվի խնդրանքը մերժել է։
Հիշեցնենք՝ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը զենք և զինամթերք, ռազմական տեխնիկա է ձեռք բերել Հնդկաստանից: Մի շարք պայմանագրեր դեռ ընթացիկ փուլում են:

Բաց մի թողեք
Մեծ Բրիտանիայի լրացուցիչ ընտրություններ. Նայջել Ֆարաժը բախվում է «ռեկորդային» թվով մրցակիցների
Հունաստանի ոստիկանության նախարարը խոստանում է բացահայտել 2010 թվականի մահացու հրկիզման գործը. Լուսանկար
Բելգիան հաստատում է Իսրայելական բնակավայրերից ներմուծման արգելքը