Դեկտեմբերի 15-ին գողություն է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 09:10-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացու կողմից, որը հայտնել է, որ Մասիս քաղաքի Դպրոցականների 6/4 հասցեի խանութի պատուհանը կոտրել են և այնտեղից գողություն են կատարել։
Նախնական տեղեկություններով՝ պարզվել է, որ դեկտեմբերին 14-ի՝ ժամը 22:00-ից մինչև դեկտեմբերի 15-ի՝ ժամը 09:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք կոտրել են Արարատի մարզի բնակիչ 49-ամյա Ալեքսան Ք.-ին պատկանող՝ նշված հասցեում գտնվող դեղատանը կից բջջային հեռախոսների նորոգման կետի պատուհանը, մտել ներս, կոտրել «Իդրամ» վճարային տերմինալի դրամապահոցը և այն տարել իրենց հետ: Դրանում եղել է գումար։
Դեպքի փաստով քննչական վարչությունում «գողություն» հատկանիշներով նախաձեռնվեկ է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են դեպքի հանգամանքները և ինչքան գումար է եղել դրամապահոցում:
Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։


Բաց մի թողեք
Խուզարկություններ են իրականացրել Մարտուն Գրիգորյանի տանը
Վիճաբանություն՝ Երևանում, հնչել են կրակոցներ, վիրավnրներ կան
Հղին ոստիկաններին հայտնել է, որ մայրն ու եղբայրը սպառնացել են սպանել իրեն և ամուսնուն, հափշտակել 200 հզր դոլար