Նոր ժամանակաշրջանում Թուրքիան ամբողջական աջակցություն կցուցաբերի, որպեսզի նպաստի Սիրիայում մշտական խաղաղությանը, հանգստությանը, կայունությանն ու տնտեսական բարգավաճմանը:
Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեկտեմբերի 31-ի ամանորյա տեսաուղերձում։
Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան ինտենսիվ ջանքեր է գործադրում Գազայի հատվածում և պաղեստինյան այլ տարածքներում 15 ամիս շարունակվող արյունահեղությանը վերջ տալու, ինչպես նաև այդ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար:
Բացի այդ, Էրդողանը նշել է Թուրքիայի վճռականությունը ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարում:
«Առաջիկա ժամանակահատվածում մենք վճռական քայլեր կձեռնարկենք, որպեսզի իրականություն դարձնենք Թուրքիայի և ահաբեկչությունից զերծ տարածաշրջանի մեր տեսլականը», – ընդգծել է նա:
Ըստ թուրք առաջնորդի՝ Թուրքիան անհրաժեշտության դեպքում «առանց վարանելու կօգտագործի երկրի երկաթե բռունցքը»՝ իր անվտանգությունն ապահովելու նպատակով:

Բաց մի թողեք
Մոլդովայում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք են ընկել
Ֆրանսիան առաջարկում է ԵՄ-ին օգտագործել նավթի և դիզելային վառելիքի ռազմավարական պաշարները
Ուկրաինան ստացել է հրադադարի չորս առաջարկ. Անդրեյ Սիբիգա. Լուսանկար