Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․
«Թվում էր, թե երիասարդ, լավ կրթություն ստացած և հին ու «բարի» բարքերից հեռու կինը կլիներ ավելի լավ նախարար, մինչդեռ՝ ՆԳՆ-ի դեպքում ամբողջությամբ թարս ստացվեց։
Արփինե Սարգսյանով նախկին նախարար Վահե Ղազարյանի փոփոխությունը, փաստորեն, բերեց ոստիկանության բեսպրեդելի նոր որակներ։
Արդեն գիտեք, որ ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով մարդկանց ապօրինի ձերբակալությունները դարձել են նոր նախարարի սիրելի զբաղմունքը։ Բայց, որ դրան զուգահեռ կարող է ոչ շատ հեռավոր համայնք Չարնցավանում տիրել կատարյալ խայտառակություն՝ մեծ անակնկալ էր ինձ համար։
Առավոտյան այդ նույն կեղծ կասկածանքով ձերբակալել էին վստահորդիս։ Այցելեցի ոստիկանության Չարենցավանի բաժին, ներկայացա և խնդրեցի ապահովել վստահորդիս հետ տեսակցությունը։ Ի դեպ վստահորդիս ձերբակալել էին իմ հասնելուց շուրջ երկու ժամ առաջ։ Ծառայողը գնաց ճշտումներ արեց և վերադարձավ ու հայտնեց, որ պետք է սպասեմ․․․
Հայտարարեցի, որ չպետք է սպասեմ, իսկ փաստաբանի գործունեությանը խոչընդոտելը հանցանք է, որը նախատեսված է քրեական օրենսգրքով և անհապաղ տեսակցելս չապահովելու դեպքում ստիպված կլինեմ հանցագործության մասին հաղոդրում տալ։
Ծառայողը գնաց, հայտնեց ու եկավ ինձ հրավիրեց ներս։ Ուղեկցեց, մի տղա էր աշխատասենյակում, սկսեց մուննաթ–զուննաթը, թե բա՝ «Դո՞ւ ես ասել, որ հաղորդում ես տալու»։ Պատասխանս դրական էր։ Երիտասարդը, որ ներկայացավ պետի տեղակալ մայոր Իսկանդարյան, որոշեց շարունակել իր հակաոստիկանական պահվածքը և ինձ հայտնեց բառացի՝ «Դե գնա հաղորդում տուր, ում ուզում ես․․․ Մեր հետ էդ լեզվով չխոսաս»։
Դե ստիպված էի տոնս բարձրացնելով, ի պատասխան իր տոնի, բացատրել վերջինիս, որ ես խոսել ու խոսում եմ բացառապես օրենքի լեզվով և մեջբերումս էլ քրեական օրենսգրքից է։ Կարճ լեղվակռվից հետո իհարկե ապահովեց տեսակցությունս, սակայն հակաոստիկանական պահվածքը, ցավոք, չավարտվեց։
Մասնավորապես, ոստիկանության Չարենցավանի իսկանդերը որոշեց մեզ «ահաբեկել», ասելով՝ դե որ Դուք (պահանջել էի չափը ճանաչել ինձ դիմելիս) պաշտպանն եք, դե հեսա կտեսնեք ինչ ա լինելու։ Հեսա մեր մոտ շաաատ հաճախ եք լինելու։
Իհարկե ես դեմ չեմ իրենց մոտ հաճախ լինելու, եթե իրենք դեմ չլինեն, բայց լինելուս պատճառը մայոր Իսկանդարյանը բացատրեց նրանով, որ «Հեսա կտեսնեք, թե ինչքան օպերատիվ տվյալ ենք ստանալու և իրացնելու․․․»։
Սա է այսօր ոստիկանության ընդհանուր բնութագիրը․ ոստիկանական բեսպրեդել ու անձանց իրավունքների ոտնակոխում։
Նախարարին այսօրվա ասուլիսի ընթացքում իմ կողմից բարևեք ու խնդրեք կարգի բերել իր կադրերին։ Դա հենց իր պարտականություն է։
ՆԳՆ ՆԱՎ-ին հորդորում եմ ավելի աչալուրջ լինել և իր լիազորությունների շրջանակներում ընթացք տալ ու բացառել այսօրինակ կիսագողական պահվածքը ոստիկանության ծառայությունում»։
Բաց մի թողեք
Ես դավաճան ՔՊ-ի հետ ճանապարհ չունեմ գնալու․ երկու Վարդանների՝ Դոգ և Ղուկասյան, պասերով ելույթները
Բաքվում բանտարկված Ռուբեն Վարդանյանը հրատապ հայտարարություն է տարածել
Միրզոյանի մոսկովյան այցի ինտրիգը