Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտածում է «փրկել» TikTok սոցիալական ցանցը պաշտոնը ստանձնելուց հետո՝ կարգադրելով 60 կամ 90 օրով հետաձգել այն արգելող կամ վաճառող օրենքը, գրել է «The Washington Post»-ը։
Անցյալ տարի Կոնգրեսի կողմից ընդունված օրենքը պահանջում է, որ TikTok-ի չինական սեփականատերը՝ ByteDance-ը, վաճառի հարթակը ամերիկյան ընկերությանը մինչև 2025 թվականի հունվարի 19-ը, հակառակ դեպքում ԱՄՆ-ում այն կարգելվի: Վաշինգտոնը մտավախություն ունի, որ այն կարող է Չինաստանի կողմից լրտեսության կամ քարոզչության գործիք ծառայել։
Հրամանը Թրամփի վարչակազմին ժամանակ կտա բանակցություններ վարելու վաճառքի կամ այլընտրանքային լուծման շուրջ։ Չորեքշաբթի օրը՝ հունվարի 15-ին, Գերագույն դատարանը որոշում չէր ընդունել հարթակը արգելելու կամ վաճառելու մասին օրենքի վերաբերյալ՝ հանրապետականների խոստումից հետո հարցը թողնելով անորոշ վիճակում: Անցյալ շաբաթ դատավորները հակված էին եղել արգելելու TikTok-ը, եթե դրա չինական մայր ընկերությունը չվաճառի հարթակը:
Թրամփն իր առաջին նախագահական ժամկետում պնդել է, որպեսզի սոցիալական ցանցը վաճառվի կամ արգելվի ԱՄՆ-ում, սակայն նրա դիրքորոշումը մեղմացել է այն բանից հետո, երբ այն կարևոր դեր է խաղացել Սպիտակ տուն վերադառնալու նրա արշավում, նշել է հրատարակությունը։ Նրա հաշիվն ունի ավելի քան 14 միլիոն հետևորդ: «Ես ջերմ զգացմունքներ ունեմ TikTok-ի նկատմամբ», – ասել էր հանրապետական գործիչն անցած ամիս:






Բաց մի թողեք
Շրջանառվում է Վրաստանում թուրքական ռազմական ինքնաթիռի վթարի վերաբերյալ 2 նախնական վարկած
Մեղավոր չենք՝ արդարանում է Բաքուն․ Ինչու կործանվեց Ադրբեջանից Թուրքիա թռչող ռազմական ինքնաթիռը
Ռուսաստանի առաջին անդրոմորֆ (մարդակերպ) ռոբոտը ընկել է Մոսկվայում ցուցադրման ժամանակ. Լուսանկար