Խոյ: Օրը նպաստավոր է նրանց համար, ովքեր գործում են ոչ ստանդարտ, սիրում են իմպրովիզացիաներ և անակնկալներ: Խորհուրդ է տրվում զբաղվել մարմնակրթությամբ: Մերձավորների հետ հարաբերություններում թագավորում է ներդաշնակությունը, դուք հրաշալի հասկանում եք սիրելիներին:
Այսօր դուք ունակ եք կարգավորել հարաբերություններն այն մարդկանց հետ, ում հետ նախապես վեճեր եք ունեցել:
Ցուլ: Դուք այսօր հակված եք շփումների, նույնիսկ կարող եք շատախոսի տպավորություն թողնել, ինչը տեղին չէ: Միայն թե չարժե մոռանալ օբյեկտիվ զգուշության մասին:
Ռիսկի դիմել, մասնակցել ինչ-ինչ ավանտյուրաների, հատկապես, եթե րանք կապված են փողային գործարքների հետ, այսօր ուղղակի վտանգավոր է:
Երկվորյակներ: Հնարավոր է՝ նկատեք, որ ընկերներն ու բարեկամները փորձում են նպաստել ձեր և սիրելի մարդու առավել մերձեցմանը: Ձեր շրջապատում կլինեն անհատներ, ովքեր կփորձեն լինել համընդհանուր ուրախության կենտրոնում՝ իրենց հետ անկեղծանալու հնարավորություն տալով նաև ձեզ:
Դուք կարող եք ընդլայնել ձեր բարեկամների շրջանակը: Այսօր համակված եք արդիականության զգացմունքով, զգում եք, որ ունակ եք շատ բաների:
Խեցգետին: Օրը բարենպաստ է նաև նոր ծանոթություններ հաստատելու համար: Ընդհանուր հետաքրքրություններ ու հայացքներ ունեցող մարդիկ այսօր կարող են գտնել միմյանց: Իսկ նշանի այն ներկայացուցիչները, ովքեր արդեն ամուսնացած են, կհասկանան, որ իրենց միության հետ կապված թերությունների մասին պատկերացումները չափազանցված են:
Կարող եք զբաղվել մարմնամարզությամբ, սակայն ծանրաբեռնվածությունը պետք է զգալիորեն թուլացնել:
Առյուծ: Անձնական կյանքում ներդաշնակությունը կկարողանաք պահպանել, եթե մտերիմներին չթողնեք առանց ձեր աջակցության և ուշադրության: Հանգստյան օրը հրաշալի առիթ է բարեկամներին այցելելու, նույնիսկ եթե նրանք հեռու են ապրում: Թեև շատ իրավիճակներ անակնկալի կբերեն ձեզ, այնուամենայնիվ, աշխատեք դրանք հաղթահարել ավանդական միջոցներով ու հնարքներով:
Լավ կլինի՝ այսօր ժամանակ գտնեք զբաղվելու ձեր առողջությամբ, սպորտով, առտնին գործերով:
Կույս: Մի կողմ թողնելով հանգստանալու ցանկությունը և օգնելով շրջապատի մարդկանց՝ կարգավորելու իրենց գործերը, դուք կարող եք հայտնվել շատ հակասական իրավիճակում: Ձեռք մեկնելով մարդկանց՝ դուք ոչ միայն բարի գործ կկատարեք, այլև ձեր իսկ աչքում կբարձրացնեք ձեր ինքնագնահատականը: Երեկոյան մոտ ստիպված կլինեք ուշադրությամբ պարուրել երեխաներին:
Հնարավոր է՝ մտերիմները իրենց ցանկություններով ու պահանջներով դիմեն ձեզ, ինչը կարող է բավականին ծախսաբեր լինել:
Կշեռք: Օրը նպաստավոր է հատկապես ընտանեկան գործերում ամեն ինչ փոխադարձ վստահության վրա կառուցելու համար: Լավ կլինի՝ մտերիմ մարդկանց անակնկալ մատուցել: Օրինակ՝ նրանց հետ ուղևորվել բնության գիրկը:
Դուք պատրաստ եք մտերիմների և ընկերների համար փոքրիկ տոն կազմակերպել, որպեսզի ուզածի չափ ուրախանաք և կտրվեք հոգսերից ու կենցաղային խնդիրներից:
Կարիճ: Անձնական հարաբերությունների ոլորտում նույնպես, եթե դուք հրաժարվեք սեփական որոշ պահանջմունքներից, կկարողանաք կարգավորել հարազատների և ընկերների հետ ձեր հարաբերությունները, ինչպես նաև հասնել փոխըմբռնման սիրելիի հանդեպ տածած զգացմունքներում: Դուք դրանով կարող եք վեճի առիթ տալ:
Բայց և մի շտապեք ստանձնել բոլոր պարտականությունները: Համագործակցությունը անցանկալի իրավիճակները շրջանցելու լավագույն միջոցն է այսօր:
Աղեղնավոր: Այսօր, հնարավոր է, ձեռք բերեք նոր ընկերներ, ովքեր կկիսեն ձեր նախասիրությունները և որոնց հետ դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք: Չի բացառվում նաև, որ սկիզբ կդնեք նոր սիրավեպի: Խորհուրդ է տրվում այսօր ակտիվ մասնակցություն ունենալ հասարակական կյանքին, այցելել բարձրաշխարհիկ կամ ժամանցային երեկույթների:
Ձեզ հաճույք կպատճառի թե համերգը և թե սիրելի դերասանի հետ հանդիպումը:
Այծեղջյուր: Ապագայի հանդեպ ունեցած թաքուն ծրագրերով կարող եք կիսվել սիրելիի հետ կամ միասին ծրագրել հետագա անելիքները: Բնության գրկում զբոսնելու համար հրաշալի ժամանակ է, միայն թե զբոսանքների համար ընտրեք օրվա լույս ժամերը՝ գերադասելով տաք հագուստ: Հիվանդանալու հավանականություն կա:
Դուք կարող եք հայտնվել մի իրավիճակում, որից դուրս գալու համար հարկ կլինի շատ արագ որոշումներ կայացնել:
Ջրհոս: Այսօր լավ կլինի ժամանակ գտնել առանձնանալու կամ շփվելու համար այն մարդու հետ, ով ունակ է ձեզ ուրախություն պատճառել: Լավ կլինի կրճատել շրջապատի մարդկանց հետ շփումները և լուրջ ծրագրեր չկազմել ընդհուպ մինչև երեկո:
Օրվա վերջին հատվածը կարող եք անցկացնել սիրելիի հետ՝ նախապես ծրագրելով ռոմանտիկ ընթրիք երկուսի համար:
Ձկներ: Դուք ձեզ լքված և միայնակ կզգաք, եթե հեռու մնաք մտերիմներից և սիրելի մարդուց: Այդ պատճառով, խուսափեք լիակատար միայնությունից: Լավագույն տարբերակ է մտերիմներին և ձեզ համար թանկ մարդկանց սեփական հարկի տակ հավաքելը:
Հատկապես հաջող կընթանան նշանի այն ներկայացուցիչների գործերը, ովքեր զբաղված են ստեղծագործական աշխատանքով:
Բաց մի թողեք
Աղոթք ուրբաթ օրվա
Գլենդելը վերադառնում է բնականոն կյանքին. քաղաքապետը մանրամասներ է հայտնում
Լյուդվիգ Գյուլնազարյանը կնշանակվի մարզպետի կողմից Փարաքարի ղեկավարի պաշտոնակատար