Եկամուտների հայտարարագրման համակարգի համատեքստում պետությունը մտադիր է սահմանել շեմ, որից ցածր փոխանցումների հայտարարագրման պահանջ չի լինի:
Այս մասին 2024 թ․ տարին ամփոփոխ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, որպեսզի քաղաքացիներն ավելի հեշտ կարողանան հայտարարագիր ներկայացնել, ՊԵԿ-ը իրազեկման պլան ունի, այդ թվում՝ մարզային այցերով:
ՊԵԿ-ի սպասարկման սրահներում ևս կլինեն իրազեկման թերթիկներ, թե ինչպես հայտարարագիր լրացնել, սակայն սպասարկման սրահները, պարզվում է, հայտարարագիր լրացնելու վայր չէ: Քննարկել են, թե ինչպես մեղմել ռիսկերը, որ մարդկանց մոտ հարց չառաջանա՝ որ գումարն ինչպես փախանցել և այլն․ «Այս պահին քննարկում ենք համապատասխան շեմեր դնելու գաղափարը: Առաջիկա օրերին հանդես կգանք հայտարարությամբ, թե մինչև որ շեմերի փոխանցումները կարող են չհայտարարագրվել, կամ որ շեմից բարձրերը պետք է հայտարարագրվեն»:
Արդյոք տրանսֆերտները հարկվելո՞ւ են՝ հարցին, ՊԵԿ նախագահն ասաց, որ նվիրատվություն ենթադրող փոխանցումները չեն հարկվում, բայց քաղաքացիները պարտավոր են հայտարարագրել:

Բաց մի թողեք
ԵՄ մայրաքաղաքները հայտարարում են, որ ամերիկյան տեխնոլոգիաների հեռացումը իրատեսական չէ․ Ռուսաստանի խնդիրը
Ցուկերբերգը պլանավորում է անշարժ գույք ձեռք բերել «Միլիարդատերերի բունկեր»-ում. Լուսանկար
2025-ին մենք կարողացել ենք հարկ վճարողներին վերադարձնել 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ