Վերջերս նորից ակտիվացել է նոյեմբերի 9 -ի հայտարարության թեման:
Հատկապես Էդմոն Մարուքյանը իր տեսանյութերում պնդում է, որ պետք է վերադառնալ այդ հայտարարութանը և կատարել դրա 9-րդ կետը: Հիմնավորումն այն է, որ դա միակ տարբերակն է խուսափելու պատերազմից:
Սա արմատապես սխալ մոտեցում է: Բայց հարցն այստեղ Մարուքյանը չէ:
Ի դեմս Մարուքյանի այստեղ խոսում է հայկական էլիտաների կոլեկտիվ “իմաստությունը”, որի միակ առաջարկը հայ ժողովորդին “հանձնվելու փիլիսոփայությունն է”: Այդ փիլիսոփայության կրողն է նաև այսօրվա կառավարությունը: Մարուքյանը պարզապես ավելի հետևողական է տվյալ դեպքում և ավելի բաց ասում է այն, ինչ անխուսափելիորեն բխում է “հանձնման փիլիսոփայությունից”:
Հանձնման փիլիսոփայությունն ի սկզբանե կառուցվում էր “Ղարաբաղյան հարցի կարգավորում” հղացքի շուրջ: Ավելի պարզ ժողովորդական լեզվով դա հայտնի էր` տանք-պրծնենք բանաձևով: Իրանց խելոքների տեղ դրածները ձևակերպում էին` “մասն ամբողջի դիմաց” սոփեստությամբ:
Ենթադրվում էր, որ տանք-ից կամ միստիկ “կարգաորումից” հետո տիրելու էր “խաղաղություն ամենեցուն և ընդ հոգվում քում” իրավիճակը, և հաստատվելու էր հավերժական գարուն: Գայլերն այլևս չէին ուտելու գառներին:
Հիմա, այսքան տարի անց, նույնիսկ կենգուրուներին է պարզ, որ տանք-պրծանքից հետո էլ ի զարմանս մեր չարչիաքաղաքական “մտքի”` բաղձալի խաղաղություն, ճամփեքի բացում, ապաշրջափակում, բոլորը բոլորի հետ առևտուր են անում վիճակը չկա ու մոտ էլ չէ:
Հետևաբար “հանձնման փիլիսոփայությունը” պետք է անի հաջորդ տրամաբանական քայլը:
Եկեք “ճամփեն տանք, պրծնենք”, եթե Արցախ տալը չի աշխատում:
Իհարկե, ես մեծ զիջում եմ անում այստեղ` ասելով ճամփա: Իրականում պետք է ասեի` Սյունիքը տանք պրծնենք: Բայց թող փեշքեշ լինի, միջանցք էլ չէ` ճամփա եմ գրում: Որովհետև էական չէ տվյալ դեպքում: Էականը` մտածողությունն է:
Եվ, իհարկե, տրամաբանական ու հետևողական է սա:
Որովհետև, եթե չենք կարող պայքարել և կռվել, ուրեմն, Արցախի հարցի կարգավորում հղացքին պետք է հետևի` Սյունիքի “հարցի” “կարգավորում” հղացքը:
Հանձնման փիլիսոփայությունն այլ տարբերակ չունի, քան ուշ թե շուտ բացեիբաց գալ հանգել այս մտքին:
Բայց ամբողջ խնդիրը նա է, որ սա էլ է պատրանք:
Նույն կենգուրուներին այսօր ակնհայտ պետք է լինի, որ պահանջների ցանկը, որը ներկայացվում է Հայաստանին ոչ սկսվում է, ոչ էլ ավարտվում է “ճամփով”, միջանցքով, Սյունիքով:
Պահանջները շատ հստակ են, իսկ ցանկը լայնացող` հրաժարվել պաշտպանության ոլորտում ինքնուրույն քաղաքականությունից` “միլիտարիզացիայից”, հրաժարվել ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու հնարավորությունից, սկսել Հայաստան թուրքերի վերադարձի հարցը և այլն` բոլորը չթվարկեմ:
Այսքան էլ բավական է, որ պարզ դառնա այն ինչ ասում ենք առնվազն չորս տարի` հարցը Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունն է:
Չի եղել Ղարաբաղի հարց ու պատերազմ, եղել է և կա` Հայաստանի և անկախության պատերազմ: Եղել է ու կա’:
Այս պահանջները լուրջ են:
Դրանք հռետորաբանություն չեն:
Դրանք ստրատեգիկ են, այլ ոչ թե իրավիճակային:
Դրանք բաց ու թափանցիկ են` ոչ մի “նենգ թշնամին” հարձակվեց:
Դրանք դուրս չեն գալու օրակարգից այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը դրանց օրակարգից հանելոը չի հիմնավորոելու ուժով:
Հետևաբար, “ճամփեն տանք, պրծնենք”-ը նույնքան չաշխատող է, որքան նախորդ “տանք-պրծնենք”-ը:
Ճամփա տալով ոչինչ չի պրծնելու:
Եվ, ուրեմն, քանի որ հանձնման փիլիսոփայությունն ի սկզբանե կառուցված է` թույլ ենք, ոչինչ չենք կարող, ռեսուրս չունենք թեզի վրա, ապա այն ի վերջո պետք է գա հանգի իր համար միակ հնարավոր եզրահանգման` հրաժարում անկախությունից, հրաժարում ինքնությունից: Դա մասամաբ հիմա էլ արվում է, թեև ոչ բաց կերպով, բայց ի վերջո սա լինելու է միակ հնարավոր տրամաբանական ավարտը “հանձնվելու” փիլիսոփայության:
Միակ իրական աըլընտրանքն այս մտածողությանն ու այս հեռանկարին` պայքարի, կռիվն ընդունելու տարբերակն է:
Սա ոչ թե ցանկություն է, գաղափարախոսություն, այլ երկաթյա տրամաբանություն: Չոր իրապաշտություն:
Բայց մեր “իմաստունները” բնականաբար չեն կարող ձևակերպել նման այլընտրանք: Նրանք բոլորը կշարունակեն ներկայացնել բոլոր հնարավոր ֆանտաստիկ ու սոփեստական հղացքները, բացի մեկ պարզ ճշմարտությունից` հայ ժողովորդի միակ ելքն իր պայքարն է անկախության համար, և ուժային գործոնի նորից վերածվելը:
Հ.Գ. Ես մի կողմ եմ թողնում շատ հարցեր, այդ թվում, այն պնդումը, որ նոյեմբերի իննի թղթի քննարկումը իբր ձեռնտու չէ Ադրբեջանին, որովհետև Հայաստանը այդ թղթի հիմամբ կարող է նորից բարձրացնել Արցախի, Լաչինի միջանցքի հարցերը և այլն: Իմաստ չունի նույնիսկ քննարկել այդ ակնհայտ քարոզչակա թեզը: Հայաստանը ոչինչ չի կարող բանակցել առանց ուժային հիմքի, և ոչ ոք չի պատրաստվում Հայաստանի հետ այդ հարցերը “բանակցել”, այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի հիմնավորել իր բանակցելու իրավունքը որևէ հարցի շուրջ ուժով: Սա աքսիոմ է:
Հրանտ Տեր-Աբրահամյան; Մարտական Եղբայրություն, Ֆեյսբուք
Բաց մի թողեք
Հնարավորին չափ բաց խոսակցություն սկսել մեր ներհասարակական իրողությունների մասին
Իրական Հայաստան էիր ուզում, դե ստացիր Իրական Հայաստանը
Ադրբեջանը դրան երբեք չէր կարող հասնել, եթե չունենար Փաշինյանի պես հենարան. Հայրապետյան