20/02/2025

ԵՄ աջակցությամբ Հայաստանում փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված նոր ծրագրեր կիրականացվեն. Լուսանկարներ

Հունվարի 23-ին Եվրոպական Միությունը հայտնել է Հայաստանում փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված երեք ծրագրերի մեկնարկի մասին, որոնք իրականացվելու են քաղաքացիական հասարակության տեղական և միջազգային կազմակերպությունների համագործակցությամբ։

Ծրագրերի մեկնարկի միջոցառմանը մասնակցել են ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը և ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։ Ներկա են գտնվել նաև Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, միջազգային կառույցների, ինչպես նաև շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Ծրագրերի հիմնական նպատակը փախստականների սոցիալ-տնտեսական ներառմանը նպաստելն ու տնտեսական հնարավորություններ ընձեռելն է, ինչը կընդլայնի սոցիալական ծառայություների հասանելիությունը և կնպաստի փախստականների իրավունքների պաշտպանությանը։

475083811_577929435205885_5676228137506441787_n.jpg (516 KB)

Անդրադառնալով փախստականների կարիքներին ուղղված միջոցառումներին՝ Արմեն Ղազարյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների ներառումը մշտապես պետության ուշադրության կենտրոնում է։ Փոխնախարարը վերահաստատել է փախստականների ներառման՝ Կառավարության հանձնառությունը։ Նա ընդգծել է այդ նպատակով Կառավարության, միջազգային գործընկերների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների փոխգործակցության կարևորությունը։

473809399_577929431872552_7072588566510145113_n.jpg (488 KB)

Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը ևս հաստատել է փախստականների համար կայուն ապագա ստեղծելուն ուղղված՝ ԵՄ հանձնառության շարունակականությունը:

475079967_577929308539231_382166062521706735_n.jpg (318 KB)

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանն իր խոսքում վերահաստատել է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների կարիքների համար հասցեական լուծումներ գտնելու ՀՀ Կառավարության հանձնառությունը։