Հունվարի 25-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 14։30-ի սահմանում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 34-ամյա Դավիթ Բ․-ի վարած ՎԱԶ 2106 մակնիշի և 31-ամյա Էվիկ Ա․-ի վարած Ford մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և գլորվելով հայտնվել դաշտում՝ ծառերի մեջ։

Բախման հետևանքով վնասվել է նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված՝ Երևանի բնակիչ 35-ամյա Խաչատուր Ա․-ի Opel մակնիշի ավտոմեքենայի դիմապակին, իսկ վթարի հետևանքով Ford-ի վարորդ Էվիկ Ա․-ն տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանները, քննիչները, պարեկները: Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


Բաց մի թողեք
Ինքնասպանություն Գյումրիում. տղամարդը վերջ է տվել կյանքին՝ ձեռքում նռնակը պայթեցնելով
Երևանում բախվել են բուժառուի տեղափոխող շտապօգնության մեքենա և «Toyota»․ Լուսանկար
Տավուշում 18-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնի, որն էլ տեղափոխվել է հիվանդանոց․ Լուսանկար