ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին առաջարկել է մեկնել Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու համար։
Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ Թրամփն առաջարկն արել է այն պայմաններում, երբ ԱՄՆ-ը փորձում է վերսկսել ռուս-ուկրաինական բանակցությունները։
Զելենսկին հրաժարվել է առաջարկից։ Ըստ Bloomberg-ի աղբյուրների՝ նրան «վշտացրել է այն, որ Թրամփը բարձրացրել է այդ հարցը»։
Աղբյուրների փոխանցմամբ՝ Թրամփի առաջարկը կապված է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը վերականգնելու Վաշինգտոնի փորձերի հետ։

Բաց մի թողեք
Բուլղարիայի վարչապետը երկու նավի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումը որակել է ծովային իրավունքի «կոպիտ» խախտում
Պատրաստ ենք բանակցել․ Մերցը Կիևից հատուկ դիմել է Պուտինին
Վարչապետը «վատագույն» ընդդիմության պատճառով ցրել է խորհրդարանը