26/09/2026

EU – Armenia

Օշականցի Գեւորիկը եւս կալանավորվեց. Լուսանկար

Գրել էինք, որ ձերբակալվել են երկու «օրենքով գողեր»՝ Օշականցի Գևորիկն ու «Զապը»։ Ըստ իրավապահների՝ Գևորիկը մի խումբ անձանց հետ գնացել է Հրաչյա Ներսիսյան փողոց՝ «օրենքով գողի»` Զապի նախկին փեսային պատժելու։

Տեղի է ունեցել վիճաբանություն, հայհոյանքներ ու փոխադարձ հարվածներ։

Դեպքից հետո նախկին փեսան էլ փորձել է հաշվեհարդար տեսնել նախկին աներոջից, սակայն չի կարողացել ավարտին հասցնել գործը։

Երեկ դատարանը բավարարել էր նախաքննական մարմնի միջնորդությունը եւ 2 ամսով կալանավորել Զապին։ Դատարանից «Հրապարակ»֊ին փոխանցում են, որ Օշականցի Գեւորիկի նկատմամբ եւս 2 ամիս կալանքն է ընտրվել խափանման միջոց։

Օշականցի Գեւորիկը եւս կալանավորվեց