Հունվարի 25-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 14։30-ի սահմանում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 34-ամյա Դավիթ Բ․-ի վարած ՎԱԶ 2106 մակնիշի և 31-ամյա Էվիկ Ա․-ի վարած Ford մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և գլորվելով հայտնվել դաշտում՝ ծառերի մեջ։

Բախման հետևանքով վնասվել է նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված՝ Երևանի բնակիչ 35-ամյա Խաչատուր Ա․-ի Opel մակնիշի ավտոմեքենայի դիմապակին, իսկ վթարի հետևանքով Ford-ի վարորդ Էվիկ Ա․-ն տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանները, քննիչները, պարեկները: Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


Բաց մի թողեք
Ողբերգական դեպք՝ Արարատում, հայրը «Mercedes»-ով անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր աղջնակին․ Լուսանկար
Բախվել են «Tesla»-ն ու մոտոցիկլը․ վերջինը կողաշրջվել ու հարվածել է մայթին կանգնած 3 հետիոտնի․ մոտոցիկլավարն ու հետիոտները հոսպիտալացվել են
«Չայնիի» ոլորանների սկզբնամասում «Chevrolet»-ն դուրս է եկել ճանապարհից, մայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոց․ Լուսանկար