Այսօր՝ փետրվարի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:50-ի սահմաններում Սեբաստիա փողոցի թիվ 141 հասցեի մոտ բախվել են Հայկազ Մարտիրոսյանի վարած «Lada Priora» և Ահարոն Աբրամովի վարած «Nissan Sentra» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել հոտիոտնի համար նախատեսված մայթով, ապա բախվել «Prestige Motors» ավտոպահեստամասերի խանութի ապակե ցուցափեղկին՝ կոտրելով այն, ու մասամբ հայտնվել խանութի տարածքում:
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասավածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական բաժում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:







Բաց մի թողեք
Սեպտեմբերից կներդրվի ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման նոր կարգ
Yandex Armenia-ն իրական ժամանակում ցույց կտա Երևանի ողջ վերգետնյա հանրային տրանսպորտի երթևեկությունը․ Լուսանկարներ
Երևանի բնակարաններից մեկում բռնկված հրդեհից տուժած քաղաքացին մահացել է