Խաղաղության համաձայնագրի համաձայնեցումն ու ստորագրումը տարբեր բաներ են, ինչպես և տարբեր են ստորագրված համաձայնագիրն ու խաղաղությունը:
Այո, խաղաղության համաձայնագրի դրույթներին համաձայնելն ու այն ստորագրելը տարբեր բաներ են, ես հիշում եմ երևի չորս անգամ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են փաստաթղթերի շուրջ, դա եղել է 1999-ին, 2001-ին, եղել է 2006-ին, եղավ և հիմա, սակայն դրանից որևէ մեկը չի ստորագրվել:
Այս մասին, մարտի 21-ին Երևանում «Մոտալուտ փոթորիկ․ Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությունը գլոբալ աշխարհակարգի ճգնաժամի համատեքստում» խորագրով միջազգային գիտաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում նշեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը. «Ադրբեջանը չի ցանկանում ստորագրել, նա դա օգտագործում է որպես գործընթաց։ Այստեղ կա երկրորդ հանգամանքը՝ ստորագրել համաձայնագիրն ու խաղաղությունը տարբեր բաներ են, միայն համաձայնագիր ստորագրելով դու չես կարող հաստատել նորմալ հարաբերություններ տարածաշրջանում, դա երկար պրոցես է»:
Հայաստանն ունի բազմաթիվ խնդիրներ, որոնցից առաջինը անվտանգության հետ կապված հարցերն են, որոնք հիմնականում կապված են Ադրբեջանի հետ։ Այս խնդիրները չեն կարող լուծվել պարզապես մի քանի կարևոր քայլերով, օրինակ՝ թուղթ ստորագրելով կամ լիդերների հանդիպումով։ Այդ հարցերը պետք է լուծվեն երկարաժամկետ ճանապարհով, որի ընթացքում պետք է կիրառվեն հստակ քայլեր։
Նա ընդգծեց, որ կարևոր է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում ինչպես տարածաշրջանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Դրա համար էլ նման միջոցառումները կարևոր են, որպեսզի տարբեր երկրների փորձագետները՝ Թուրքիայի, Վրաստանի, եվրոպական և այլ երկրների ներկայացուցիչները, կարողանան ներկայացնել իրենց հայացքները տարածաշրջանի վերաբերյալ։
Բաց մի թողեք
Կարևոր արձագանք Արսեն Թորոսյանից․ Էդգար Ղազարյան
Փաշինյանի «իրական Հայաստանն», այսպիսով, վերջնականապես ստանալու է Ալիեւի եւ Լուկաշենկոյի «իրական Ադրբեջանի» կամ «իրական Բելառուսի» տեսքը
Զինվորական ծառայության սահմանային տարիքը կփոխվի՞․ մանրամասներ