Ջո Բայդենը երեքշաբթի օրը իր առաջին ելույթն է ունեցել պաշտոնը լքելուց հետո։ Նա քննադատել է Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականությունը:
ԱՄՆ նախկին նախագահը ելույթ է ունեցել Չիկագոյում կայացած համաժողով ժամանակ, որը նվիրված է եղել հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքներին։
Նա ասել է, որ կառավարությունը «ջախջախիչ հարված է հասցրել» Սոցիալական ապահովության համակարգին, որը միլիարդատեր ծախսերը կրճատող Իլոն Մասկը անվանել է «պատմության մեջ ամենամեծ ֆինանսական բուրգը»:
«100 օրվա ընթացքում այս նոր վարչակազմն այնքան մեծ վնաս և ավերածություն է հասցրել, որ շունչ է կտրում», – ասել է Բայդենը:
Նա սոցիալական ապահովությունն անվանել է «սրբազան պարտականություն» և ընդգծել, որ այն մեծ նշանակություն ունի մարդկանց կյանքի համար։ ԱՄՆ նախկին ղեկավարի խոսքով՝ ամերիկյան ժողովուրդը երբեք այսքան պառակտված չի եղել, և միայն երեսուն տոկոսն է գոհ իրերի ներկա վիճակից, բայց այս երեսուն տոկոսը «սիրտ չունի»:

Բաց մի թողեք
ԵՄ-ն ստուգում է՝ արդյոք Booking.com-ը բավարար միջոցներ ձեռնարկո՞ւմ է կեղծ հայտարարությունների և ֆիշինգային խարդախությունների դեմ պայքարելու համար
Լիտվայում հայտնաբերվել է սինթետիկ թմրամիջոցների խոշոր լաբորատորիա, որը ղեկավարել է Նիդերլանդների քաղաքացի
Հանդիպումից հետո հիասթափված՝ ֆրանսիական արհմիությունները կոչ են անում նոյեմբերի 5-ին գործողություններ սկսել