Պակիստանցի զինվորականները հրազենային կրակ են բացել Հնդկաստանի կողմից վերահսկվող սահմանագծի զինվորական հենակետերի վրա։ Հնդիկ զինվորականներն էլ պատասխան կրակ են բացել։ Այս մասին հայտնում է News18-ը։
Զոհերի մասին տեղեկություններ չեն հրապարակվել։ Հիշեցնենք, որ իրավիճակը լարվել է այն բանից հետո, երբ ապրիլի քսաներկուսին հնդկական Ջամմու եւ Քաշմիր ռեգիոնում, որը գտնվում է Հնդկաստանի հյուսիսում տեղի էր ունեցել ահաբեկչական բռնարարք։ Մասնավորապես, զինյալները կրակ էին բացել տուրիստների վրա, ովքեր այցելել էին Բայսարանի հովիտ։
Հիշեցնենք, որ այդ ահաբեկչական գործողության պատասխանատվությունը թեեւ ստանձնել էր տեղի խմբավորումներից մեկը, սակայն Hindustan Times-ի տեղեկություններով, հնդկական հետախուզությունն ունի տվյալներ, որ Պակիստանը անմիջականորեն կապ ունի այդ ահաբեկչական գործողության հետ։
Բաց մի թողեք
Ուկրաինայի բարձրաստիճան պատվիրակությունը Վաշինգտոնում է՝ քննարկելու ռազմական աջակցությունն ու Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (СБУ) հայտարարում է՝ Կերչի կամուրջը վնասվել է ստորջրյա պայթեցմամբ
Պատրաստվում են պատերազմին